Ֆրանսիայի պատմության ազգային թանգարանի հետ համագործակցող կամավորները դինոզավրի 2 մետրանոց, 500 կգ-անոց ոսկոր են հայտնաբերել։
Զաուրոպոդները չորսոտանի դինոզավրերի ենթախմբից են, որոնց պատկանում են, օրինակ, բրոնտոզավրերը, դիպլոդոկներն ու բրախիոզավրերը: Ֆրանսիայում հայտնաբերված դինոզավրը հայտնի չէ՝ որ խմբին է պատկանում, սակայն դա բավականին հազվագյուտ գտածո է:
Ֆրանսիացի փորձագետների խոսքով՝ մնացորդները բավականին լավ են պահպանվել ու հույս ունեն գտնել գանգն ու այդ տեսակի այլ ոսկորները:
Դինոզավրի ոսկորները հայտնաբերվել են Ֆրանսիայի Շարանտա տարածքում, այդ շրջանը հայտնի է իր պալեոնտոլոգիական հարուստ ժառանգությամբ: 2010թ., օրինակ, այդ վայրում հայտնաբերվել է տարբեր սողունների 7,500 ոսկոր:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







