Օտտավայում Huawei Labs հետազոտական լաբորատորիայի մասնագետները սկսել են հաջորդ սերնդի՝ 6G տեխնոլոգիայի մշակումը:
Huawei Labs-ն առաջատար գիտահետազոտական կենտրոն է:
Չինական Huawei ընկերությունը 5G ոլորտում համաշխարհային առաջատարներից մեկն է, իսկ այդ ուղղությամբ մշակումները սկսել է ավելի քան 10 տարի առաջ: Ընկերությունը համագործակցում է տարբեր երկրների հետազոտական հաստատությունների հետ: Ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Ժեն Չժենֆեի խոսքով՝ Կանադայում չինական ընկերության ներդրումները կազմում են մի քանի միլիարդ դոլար:
6G տեխնոլոգիայի ծրագիրը կիրականացվի 2030թ. ոչ շուտ:
Հարկ է նշել, որ 5G տեխնոլոգիաների զարգացման գործում Huawei-ի ներդրումները սկսվել են դեռևս 2009 թվականից:
Այդ ժամանակ ընկերությունը 600 մլն դոլար է հատկացրել նման տեխնոլոգիաների մշակման համար: 2016թ. այդ ուղղությամբ ընկերության ներդրումները կազմել են 1,4 մլրդ դոլար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







