Politico պարբերականը նշում է, որ օրենսդրական այս նախագիծը պատրաստվել է Սպիտակ տան բյուջետային վարչությունում:
Այս նախագծով ԱՄՆ-ը մտադիր է կրճատել ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծախսերը 2,3 միլիարդ դոլարով և Պետդեպարտամենտի շրջանակներում իրականացվող միջազգային աջակցության ծավալները՝ 2 միլիարդ դոլարով:
Նշենք նաև, որ այս ֆինանսական միջոցներից 787 միլիոն դոլար պետք է հատկացվեր ՄԱԿ-ի շրջանակներում միջազգային խաղաղապահ գործունեությանը, 522 միլիոնը՝ համաշխարհային կազմակերպության ֆինանսավորմանը և 364 միլիոնը՝ նրա մարդասիրական և իրավապաշտպան ծրագրերին:
Հավելենք, որ խորհրդարանը կունենա 45 օր նախագծի ընդունման կամ մերժման համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







