Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:33

ԱՄՆ-ն իրանական լցանավի առգրավման օրդեր է հրապարակել

Կոլումբիայի շրջանի դատարանը իրանական Grace 1 տանկերի կալանավորման օրդեր է տվել։ Այս մասին հայտնում է ռուսական ՌԲԿ լրատվական ընկերությունը` հղում կատարելով ԱՄՆ-ի Արդարադատության նախարարության հայտարարությանը։ Հիշեցնենք, որ օրերս Ջիբրալթարի իշխանությունները իրանական լցանավի ազատ արձակման որոշում էին կայացրել։

Համաձայն Կոլումբիական դատարանի օրդերի՝ նավթամթերք տեղափոխող իրանական լցանավերը և 995 հազար դոլար գումարը պետք է առգրավվեն, քանզի այս գործողությունները խախտում են «միջազգային արտակարգ տնտեսական լիազորությունների մասին» օրենքը։ ԱՄՆ-ը մեղադրում է իրանական կողմին բանկային մեքենայությունների, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման մեջ։

ԱՄՆ-ի կողմից հրապարակված փաստաթղթում նշվում է, որ իրանական այս գործողությունները ամերիկյան ֆինանսական համակարգ ապօրինի մուտք գործելու փորձ է, ինչը նպատակ է հետապնդում դեպի Սիրիա իրանական նավթ փոխադրել, և որի հետևում կանգնած է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ): Ի դեպ, նշենք, որ ԱՄՆ-ն ԻՀՊԿ-ն համարում է ահաբեկչական կազմակերպություն։

Հիշեցնենք, որ հուլիսի սկզբին բրիտանական Ջիբրալթարի իշխանություններն առգրավվել էին իրանական լցանավը, իսկ Մեծ Բրիտանիան այս որոշումը մեկնաբանել էր ԵՄ-ի սահմանած պատժամիջոցների ռեժիմի խախտման հիմքով։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+