Գերմանական ընկերություններից մեկը՝ Fraundorfer Aeronautics-ը նախաձեռնել է թռչող տաքսիների նախագծի մշակում։ Ընկերությունը նախատեսում է այնպիսի մեքենաների ստեղծում, որոնք կկարողանան փոխադրել միաժամանակ մինչև վեց մարդ:
Ընկերության կողմից արված հայտարարությունների համաձայն՝ թռչող սարքի առաջին թռիչքը կայանալու է տարեվերջին։
Fraundorfer Aeronautics-ի փորձագետները նախագծի հիմքում դրել են ավտոժիրի (թռչող սարքի տեսակ) մեխանիզմը, ինչը նրանց մեկնաբանմամբ լավագույնս համապատասխանում է ուղևորափոխադրման նպատակներին։
Նման որոշման հիմքում առաջնահերթ ընկած է օպտիմալության սկզբունքը, քանի որ նման տիպի սարքերն ի տարբերություն ուղղաթիռների կամ կվադրոկոպտերների վառելիքի ծախսի տեսանկյունից առավել խնայող են, ցածր են նաև նրանց տեխնիկական սպասարկման ծախսերը։ Ավտոժիրերը աչքի են ընկնում նաև առաջացրած աղմուկի ցածր մակարդակով, ինչը քաղաքային պայմաններում առավել նախապատվելի է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







