Կատարի իշխանությունները ջերմաստիճանայաին բարձրացման դեմ պայքարի յուրօրինակ փորձ են նախաձեռնել։ Նրանք ասվալտապատ փողոցները որոշել են կապույտ ներկել մայրաքաղաքում՝ Դոհայի կենտրոնում։
Կատարի իշխանություններն այս քայլը մեկնաբանում են հետևյալ կերպ․ մութ գունավորում ունեցող ասֆալտը ձգում և ճառագայթում է արևի էներգիան՝ հավելյալ բարձրացնելով քաղաքում մթնոլորտի ջերմաստիճանը, ինչը ամռան ամիսներին կազմում է +50 աստիճան Ցելսիուս: Ինժեներ Սաադա Ալ-Դոսերի հաղորդմամբ՝ կապույտ գունավորումը կհանգեցնի ջերմաստիճանի նվազեցմանը մոտ 15-20 աստիճանով
Նշենք, որ խոսքը վերաբերում է Քաթարի մայրաքաղաքի Սուկ ալ Վաքիֆ հնագույն շուկայի տարածքի մասին, որտեղ գրեթե ոչ մի կանաչ տարածք չկա: Այս կերպ իշխանությունները որոշել են իրենց այս թեզի ճշմարտացիությունը ապացուցել փորձարկման միջոցով, որը կանցկացվի մոտ մեկուկես տարի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







