INTERFAX.RU-ն հայնում է, որ Ջիբրալթարի իշխանությունները մերժել են կատարել ԱՄՆ-ի կողմից նախօրեին տրված օրդերը, որը նախատեսում էր իրանական Grace 1 նավթային լցանավի առգրավում։
Ջիբրալթարը մեկնաբանել է, որ իրանական նավը չի խախտել տեղական և եվրոպական օրենքները՝ հավելելով, որ ԱՄՆ-ի կողմից կայացած որոշումը թելադրվում է Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների քաղաքականությամբ: Սակայն Ջիբրալթարում և ԵՄ-ում նման պատժամիջոցներ Իրանի կնկատմամբ սահմանված չեն։
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի նախաձեռնությամբ իրանական լցանավը առգրավվել էր՝ դեպի Սիրիայի նավթ մատակարարելու և այդպիսով ԵՄ սահմանափակումները շրջանցելու կասկածանքով։
Սակայն օրերս Իրանը գրավոր հավաստիացրել էր, որ լցանավում առկա նավթը նախատեսված չի եղել Սիրիա մատակարարման համար։ Արդյունքում Ջիբրալթարի իշխանությունները որոշում էին կայացրել ազատ արձակել նավը, ինչը սակայն քննադատական վերաբեմուքի արժանացավ ԱՄՆ-ի կողմից։
Նախօրեին ԱՄՆ-ի Կոլումբիայի շրջանի դատարանը իրանական Grace 1 տանկերի կալանավորման օրդեր էր ներկայացրել։
Համաձայն Կոլումբիական դատարանի օրդերի՝ նավթամթերք տեղափոխող իրանական լցանավը և 995 հազար դոլար գումարը պետք է առգրավվեն, քանզի այս գործողությունները խախտում են «միջազգային արտակարգ տնտեսական լիազորությունների մասին» օրենքը։ ԱՄՆ-ը մեղադրում է իրանական կողմին բանկային մեքենայությունների, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







