Թայլեր Իվանովը ռուսերենով գրություն գտավ և ֆեյսբուքի իր էջում խնդրանքով դիմեց մարդկանց` օգնելու թարգմանել այդ գրությունը:
Պարզվեց, որ նամակը գրվել է 1969 թվականի հունիսի 20-ին՝ ռուսական «Սուլակ» նավի վրա մի նավաստու կողմից:
Ռուսական լրատվամիջոցները լուսաբանել են այդ պատմությունը, արդյունքում հայտնաբերվել է, որ նամակի գրողը կապիտան Անատոլի Բոցանենկոն է:
Նամակը հետևյալ բովանդակության է`
«Անկեղծ ողջույններ ռուսական հեռավոր արևելքի նավատորմի VRXF Sulak նավից: Ողջունում եմ նրան, ով կգտնի շիշը և խնդրում պատասխանել Վլադիվոստոկ -43 BRXF Sula հասցեով` ողջ անձնակազմին: Մենք ձեզ մաղթում ենք քաջառողջություն, երկար տարիների կյանք ու բարի նավարկություն: 20 հունիսի, 1969 թվական»:
Երբ կապիտան Բոցանենկոյին, ով այժմ 86 տարեկան է, տեղեկացրեցին այդ գրության մասին, նա ուրախությունից լաց եղավ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







