Samsung Electronics ընկերությունը ուրբաթ կսկսի աշխարհի 70 երկրում նոր ֆլագմանային Galaxy Note 10 սմարթֆոնի վաճառքը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով կորպորացիայի մամուլի ծառայությանը:
Օգոստոսի 23-ից ֆաբլեթը հասանելի կլինի Հարավային Կորեայում, ԱՄՆ-ում, Եվրոպայի երկրներում, ներառյալ Ռուսաստանում, ինչպես նաև Հարավ-Արևելյան Ասիայում: Սեպտեմբերին այս ցանկը կընդլայնվի մինչև 130 երկիր։
Երեքշաբթի օրը ընկերությունը հայտնել էր, որ ավելի քան 1 մլն հարավկորեացիներ ձևակերպել են Galaxy Note 10-ի նախնական պատվերներ:
Հարավային Կորեայում Note 10-ի արժեքը, որն ունի 6,3 դյույմ էկրան, կկազմի 1025 դոլար, իսկ 6,8 դյույմ էկրանով մոդելները՝ 1250 դոլար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







