ԱՄՆ Յուտա նահանգից մի բիզնեսմեն, անցած շաբաթ Չիկագոյում տեղի ունեցած աճուրդի ժամանակ վճարել է 1,32 միլիոն դոլար 125 տարվա հնության մանրադրամի համար։
Իհարկե, սա սովորական 10 ցենտ չէր, այլ 1894 թվականին Barber Dime-ի կողմից արտադրված 24 դրամներից մեկը։ Այդ 24-ից միայն 9-ի գտնվելու վայրերի մասին տեղեկություններ կան։
Մետաղադրամը գնել է Դել Լոյ Հանսենը, ով հին մետաղադրամների հավաքածու ունի․«Երբ դու առաջարկում ես դիմացինին մեկ միլիոն դոլար՝ ընդամենը մեկ դրամի համար, դա շոկ է առաջացնում և դիմացինի ձեռքի ափերը քրտնում են՝ գումարի չափը լսելով»- ասել է նա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







