Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:40

Գահերի խաղը․ Ջոն Սնոուի դերակատար Քիթ Հարինգթոնը գոհ է ֆիլմի վերջաբանից

Հանրահայտ «Գահերի խաղը» ֆիլմում Ջոն Սնոուի կերպարում հանդես եկած Քիթ Հարինգթոնը խոստովանում է, որ ատում էր ֆիլմի վերջին սերիաներում՝ վիշապի վրայի կադրերում նկարահանվելու պրոցեսը և ափսոսում, որ հենց Սնոուն չսպանեց գիշերային թագավորին։

Ֆիլմի վերջին սերիան երկրպագուների դատին հանձնվեց այս տարի, և չնայած հակասական կարծիքներին, Հարինգթոնն ասում է, որ գոհ է իր կերպարից և գոհ է ֆիլմի վերջաբանից, որտեղ Ջոն Սնոուն վերադառնում է հյուսիս՝ թագավորությունը թողնելով եղբորը՝ Բռանին։ Նշենք, որ Ջոն Սնոուի կերպարը եղել է ֆիլմի բոլոր եթերաշրջաններում՝ սկսած 2011 թվականից։

Hollywood Reporter-ին տված հարցազրույցում դերասանը նշել է, որ թռչող վիշապի վրա կադրեր նկարահանելն ավելի բարդ էր, քան պատերազմի կամ կռվի զարհուրելի տեսարաններ նկարահանելը։

Նա ավելացրեց, որ իր կոլեգայի՝ Էմիլիա Կլարկի խոսքերը համարում էր չափազանցություն՝ մինչև գործը չհասավ իրեն։ Նշենք, որ Էմիլիան մարմնավորում էր Դեյներիս Տարգարիանի դերը (Վիշապների մոր ) և բոլոր եթերաշրջանների ընթացքում վիշապի հետ նկարահանվելիս բախվում էր նմանատիպ խնդիրների:

Խոսելով մյուս կերպարների մասին՝ դերասանը հավելել է, որ վրդովված էր այն փաստից, որ գիշերային թագավորին ֆիլմում սպանեց Արիա Ստարքը, այնինչ ինքն էր ցանկանում անել դա։ Սակայն, մի կողմից էլ սցենարիստների կողմից այս որոշումը բավականին շրջադարձային էր։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+