Apple ընկերությունն իր YouTube-յան ալիքում հրապարակել է ֆիլմ, որում պատկերված է «Առավոտյան շոու» հաղորդումը՝ Ռիզ Ուիզերսպունի, Ջենիֆեր Էնիսթոնի և Սթիվ Քարելի հյուրընկալությամբ։
Ֆիլմի սյուժեի հիմքում ընկած է CNN- ի լրագրող և թղթակից Բրայան Ստելտերի «Առավոտյան շոու» գիրքը։
Սերիալում հայտնի դերասանները խաղում են առավոտյան լրատվականի հաղորդավարների դերում: Սերիալը նվիրված է մեդիա ոլորտին և մրցակցությանը ամերիկյան խոշորագույն ալիքների՝ NBC-ի և Good Morning America-ի միջև։
Սերիալում կա մրցակցություն և զգացմունքներ, իսկ գլխավորն այն է, որ պետք է խաղալ այն կանոններով, որոնք համապատասխանում են լրագրողի մասնագիտական էթիկային: Սյուժեն նկարագրում է ամերիկյան խոշորագույն ալիքների առավոտյան ցուցադրությունների միջև մրցակցությունը։
Ֆիլմի պրոդյուսերներից են նաև Ռիզ Ուիզերսպունը և Ջենիֆեր Էնիսթոնը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







