Ինչպես հայտնում է New Zealand Herald-ը, Նոր Զելանդիայի տարածքում ապրել են հսկա կենդանիներ և թռչուններ, որոնցից ամենաարտասովորները եղել են հետևյալ չորսը․
Հսկայական պինգվին
Հյուսիսային Զելանդիայի նահանգներից մեկում հայտնաբերված հետքերի ուսումնասիրությունների արդյունքում, գիտնականները պարզել են, որ պինգվինը ապրել է մեզնից 55-65 մլն տարի առաջ՝ Կայնոզոյան դարաշրջանի առաջին շրջափուլում և ունեցել է 75 կգ քաշ և շուրջ 2 մետր հասակ։
Հսկայական թութակ
Վերջերս համաշխարհային հնագետների մի խումբ Նոր Զելանդիայում հայտնաբերել է հսկա թութակի բրածոներ։ Ինչպես հայտնում է ТАСС-ը, հսկա թութակը կշռում էր շուրջ 10 կգ և հասակը հասնում էր 1 մետրի։ Այս չափերի համար թութակին տվել են «Հերկուլես» անունը։ Վերջին ապրել է մեզնից 20 միլիոն տարի առաջ։
Հսկա չղջիկներ
Մեզնից շուրջ 16-19 միլիոն տարի առաջ Նոր Զելանդիայի տարածքում ապրել են հսկա՝ շուրջ 50 կգ կշռող հսկա չղջիկներ:
Հսկա Արծիվ
Եվ վերջապես, մեզնից 700 հզ տարի առաջ Նոր Զելանդիայի տարածքում բնակվել է հսկա արծիվ, ում քաշը եղել է շուրջ 15 կգ։
Ըստ գիտնականների, մարդու՝ երկրի վրա հայտնվելուց հետո այս հսկաների գոյության փուլն ավարտվել է։ Սա անմիջականորեն կապված է էկոսիստեմների ինտենսիվ զարգացումների և մարդու՝ շրջակա աշխարհի վրա ունեցած ազդեցության հետ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







