Վերջին օրերին մեծամասշտաբ հրդեհներ էին բռնկվել Ամազոնի արևադարձային անտառներում, ինչին անդրադարձան մի շարք միջազգային լրատվականներ։ Նախորդ տարվա համեմատ՝ Բրազիլիայում հրդեհների թիվն ավելացել է 80 %-ով։ Անցած հինգշաբթիից ի վեր Ամազոնում բռնկվել է 9500-ից ավել հրդեհ։
Բրազիլիայի կառավարության և նախագահի հանդեպ հնչել են քննադատական հայտարարություններ։ Ինչպես հայտնում էր Daily Mail-ը, հրդեհ բռնկվելու օրը Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն ռազմական միջոցառման ժամանակ սելֆիներ էր անում և կատակում էր,մինչ Բրազիլիայի մայրաքաղաք Ռիո դե Ժանեյրոյում և մի շարք այլ քաղաքներում ցույցեր են ընթանում՝ Ամազոնի արևադարձային անտառներում ռեկորդային թվով հրդեհներն անհապաղ մարելու կոչերով։
Նման քննադատություններից հետո կառավարությունը քայլեր ձեռնարկեց՝ Ամազոնի անտառներում հրդեհները մարելու ուղությամբ և արդեն 21-րդ օրն է չի հաջողվում ամբողջապես մարել հրդեհը։
Ամազոնի անտառների վերականգման ֆոնդին սկսել են գումարներ փոխանցել աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում և ԱՄՆ-ից։ Ինչպես հայտնում է CNN-ը, առանձին հայտարարությամբ հանդես է եկել նաև Լեոնարդո Դի Կապրիոն, ասելով, որ պատրաստ է 5 միլիոն դոլար նվիրաբերել Ամազոնի արևադարձային անտառների վերականգման համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







