ԵՊԲՀ-ը Դելիում օրերս կայացած «Կրթության գերազանցություն, գլոբալ ընտրություն» մրցանակաբաշխությանը հաղթող է ճանաչվել «Օտարերկրյա լավագույն բժշկական համալսարան հնդիկների համար» անվանակարգում:
Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին նաև Հնդկաստանում ԵՊԲՀ-ի շրջանավարտների միության նախագահ Դալջետ Սինգ Չաուհանիը և ԵՊԲՀ միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանը:
Ինչպես հայտնում է Հնդկաստանի ազգային քննական հանձնաժողովը` արտասահմանյան բժշկական շրջանավարտների քննություն (Foreign Medical Graduates Examination (FMGE)) հանձնելու վիճակագրությամբ ԵՊԲՀ-ն կրկին առաջատարներից է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







