Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:33

Սխալներ հարսանեկան արարողությունների ժամանակ․ խորհուրդ են տալիս նորաձևության գիտակները

Կորալ գույնի ընտրություն․

Pantone գույնի ինստիտուտը հորդորում է խուսափել այս գույնի կիրառումից հարսանեկան արարողությունների ժամանակ, քանի որ նրա ֆոնին լուսանկարներում դեմքերը հիվանդոտ տեսք կունենան և այդպես տոնական ֆոտոալբոմը կհամալրվի տհաճ լուսանկարներով։

Կրեատիվ դրեսսկոդի ընտրություն․

Եկեք խոստովանենք, որ յուրահատուկ հարսանեկան երեկո կազմակերպելու երազանքներով հաճախ զույգերը անհեթեթ կոստյումներով «դիմակահանդեսի» են վերածում իրենց կյանքի ամենահիշվող այս իրադարձությունը։ Երբեմն ուղղակի կատարյալ տարբերակ է դրեսսկոդից ազատ երեկոյի կազմակերումը, ինչը հյուրերի կողմից ավելի կգնահատվի։ Եվ, ի վերջո, անհնար է պարտադրել հյուրերին որևէ հագուստ կրել, ինչպես նշում է իվենթ-մենեջեր լի Յունգը, նրանք միևնույն է կրելու են այն, ինչպես իրենք են ուզում։

Ավելորդ մինիմալիզմ․

Մեգան Մարքլի հարսանիքից հետո շատ հարսնացուների ընտրությունը հարսանեկան զգեստի առումով կանգ առավ պարզության և մինիմալիզմի վրա։ Բայց զգեստների այս տեսակը համապատասխանում է ոչ բոլորին, ուստի նորաձևության փորձագետները խորհուրդ են տալիս պահպանել անհատականությունը և չփորձել կուրորեն հետևել այլոց։

Հարսանեկան մեծ ծաղկեփունջ․

French Kiss Events գործակալության հիմնադիր Բարբ Ուոլքերը խորհուրդ է տալիս այս պարագայում հետևել Մեգան Մարքլի օրինակին և ընտրել մի քանի ծաղիկներից կազմված փոքրիկ ծաղկեփունջ, որը ավելորդ ուշադրություն չի գրավի իր վրա և, որի ֆոնին հարսնացուն և հարսանեկան զգեստը չեն խամրի։

Ծաղկեփունջը նետելու ավանդույթը․

Ցավոք, գրեթե բոլոր մշակույթներում տարածված այս սովորությունը նորաձևության գիտակների քննադատությանն է արժանանում։ «2019 թ-նն է մոռացեք դրա մասին»:

Ծաղիկներից պատրաստված գլխազարդեր

Իհարկե, երբեմն դրանք տեղին են նայում, բայց բնականաբար, երբ դրանք տեղին են օգտագործվում՝ հարսանեկան կոլորիտին համապատասխան։ Բայց երբեմն ծաղիկների առատությունը հարսնացուի գլխին անհեթեթ են նայվում։

Հարսնացուի ընկերուհիները միանման զգեստներով․

Ռոզմարի Հատենբախը՝ Rosemary Events գործակալությունից, նշում է, որ սա արդեն վաղուց հնացած սովորություն է և հորդորում է հարսնացուներին իրենց ընկերուհիներին առաջարկել գունային որևէ տարբերակ ու ազատություն տալ նրանց զգեստի և երանգի ընտության հարցում։

Կենացներ և ելույթներ․

Իհարկե, երբեմն դրանք բավականին զգացմունքային են լինում, բայց, ինչևէ հաճախ նաև սարսափելի անհեթեթ են ու ձգձգված։ Եթե դուք կամ հյուրերը ցանկություն ունեք բարեմաղթանքներ փոխանցել, ապա ավելի նախապատվելի է արարողության կազմակերպչին կողմից վերահսկողություն կազմակերպել, որպեսզի բոլոր ելույթներն արվեն տեղին և չձանձրացնեն ներկա գտնվողներին։

Անձեռոցիկներ ափսեների տակ․

Կրեատիվ պրոդյուսեր Դևիդ Սթարկը նշում է․

«Պարզապես տգեղ է՝ ստիպել հյուրերին փորփրել ափսեների տակ մի կտոր թուղթ գտնելու նպատակով, որոնք իդեպ գրեթե միշտ արդեն խոնավացած են լինում»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+