Կարո Փայլանը անդրադարձել է Թուրքիայում բնական գազի թանկացումներին։ Նա գրում է, որ բնական գազը նախորդ գիշերվա ընթացքում թանկացել է 15 տոկոսով, որն այս ամսվա կտրվածքով 2-րդ թանկացումն է։
Նա հավելել է, որ մի դեպքում բնական գազը թանկանում է 30 տոկոսով, սակայն աշխատավարձը տարեկան բարձրանում է ընդամենը 10 տոկոսով։
«Պարոնը (Էրդողանը–խմբ) իր համար պալատներ է կառուցում, որի հաշիվը ժողովուրդն է փակում»,- գրում է Կարո Փայլանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







