Հնդկաստանն արդեն հասցրել է ստեղծել սեփական արտադրության ազգային տիեզերանավ, որը տիեզերք կուղևորվի 2022 թվականին։ Այժմ հնդիկ գիտնականներն աշխատում են 3 հոգու համար նախատեսված սուզանավի նախագծման վրա, որը թույլ կտա հասնելու օվկիանոսի խորքերը։ Այս մասին հայտնում է Հնդկաստանի ծովային տեխնոլոգիաների ազգային ինստիտուտը։
Այս սուզանավը կկարողանա 72 ժամ մնալ օվկիանոսի հատակում՝ ուսումնասիրություններ կատարելու համար։Սուզանավի ստեղծման հիմնական նպատակը Հնդկաստանի օվկիանոսի խորքերում հանքանյութերի, առաջին հերթին պոլիմետալիկ հանգույցների որոնումն ու հետազոտությունն է:
Նախատեսվում է սուզանավը օվկիանոս իջեցնել մոտավորապես նույն ժամանակահատվածում, ինչ տիեզերանավը՝ 2021-2022 թթ․։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







