Ըստ Science Advances գիտական հանդեսի՝ չինացի գիտնականները ֆոսֆատի մանրագույն մասնիկներից մշակել են գել, որը թույլ է տալիս վերականգնել ատամի էմալը։
Ատամի էմալն ամենապինդ հյուսվածքն է մարդու օրգանիզմում, սակայն բակտերիաների ՝ բերանի խոռոչ ներթափանցելու արդյունքում էմալը փչանում է։
Այս խնդիրն արագ և անցավ լուծելու համար չինացի գիտնականները մշակել են այդ գելը, որը ոչ միայն թույլ չի տա էմալի քայքայումը, այլև այն ավելի պինդ կդարձնի։
Այժմ փորձեր են կատարվում մկների վրա և գիտնականները հույս ունեն, որ մոտ ապագայում արդեն փորձարկումները կիրականացվեն մարդկանց վրա։ Բացի այդ հարկավոր է ստուգել գելի ազդեցությունը՝ նախքան ատամնաբուժական կիրառման մեջ մտցնելը, հասկանալու համար, թե ինչ ազդեցություն այն կարող է ունենալ մարդու օրգանիզմի վրա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







