Նահանգապետ Ռալֆ Նորթեմն իր խոսքում նշել է, որ փոթորիկը աղետալի հետևանքների պատճառ կարող է հանդիսանալ, այդ իսկ պատճառով տեղի իշխանություններին և հանրակցություններին հանձնարարվել է պատշաճ կերպով ապահովել բնակչության անվտանգությունը:
Նշենք, որ «Դորիան» փոթորիկը մոլեգնել է սեպտեմբերի 1-ին՝ Բահամների հյուսիսային մասում գտնվող Աբակո կղզու ափին: ԱՄՆ չորս նահանգ փոթորիկի մոտենալու պատճառով ևս արտակարգ իրավիճակ են հայտարարել: Ըստ Սաֆիր-Սիմփսոնի սանդղակի, «Դորիանի» ուժն այժմ հասել Է 4-րդ կատեգորիայի:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







