Ըստ Nature Climate Change գիտական պարբերականի՝ կլիմայի փոփոխությունները կարող են հանգեցնել կործանարար փոփոխությունների, մասնավորապես հնարավոր է, որ մինչև 2050 թվականը երկրի վրա այլևս չաճեն բանանի ծառեր։
Մեծ Բրիտանիայի համալսարանի փորձագետները գիտական ուսումնասիրություններ են կատարել շուրջ 27 երկրներում, որոնք առաջատար են համարվում բանանի աճեցման գործում և պարզել, որ գլոբալ տաքացումների արդյունքում բերքատվությունն անհամեմատ աճել է։ Սակայն փորձագետները պնդում են, որ ջերմաստիճանի բարձրացումը կարող է տալ հակառակ էֆեկտը և մինչև 2050 թվականը հնարավոր է, որ բանանի պլանտացիաներն անհետանան։
Գիտնականները սա պատճառաբանում են նաև Հնդկաստանում և Բրազիլիայում տարածված Պանամյան հիվանդության պատճառով, որը կարող է տարածում գտնել նաև այժմյան առաջատար երկրներում, որոնք զբաղվում են բանանի պլանտացիաների աճեցմամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







