Վերջին տասնամյակների ընթացքում չի եղել այնպիսի ուժգնության փոթորիկ, ինչպիսին Դորիանն է։ Ավելի վաղ հենց այս փոթորիկի պատճառով Դոնալդ Թրափը չեղարկեց իր ուղևորությունը դեպի Լեհաստան։
Սեպտեմբերի 5-ին CNN-ը հայտնեց, որ ԱՄՆ-ում հինգ մարդ է արդեն զոհվել «Դորիան» փոթորկի պատճառով։ Հեռուստաալիքի տվյալներով՝ փոթորկի մոտենալու հետ կապված տարբեր պատճառներով երեք մարդ Է մահացել Ֆլորիդայում և երկուսը՝ Հյուսիսային Կարոլինայում: ԱՄՆ-ի Փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնի վերջին գնահատումների համաձայն՝ «Դորիանն» այժմ գտնվում Է ԱՄՆ-ի Ուիլմինգթոն ափամերձ քաղաքից (Հյուսիսային Կարոլինայի նահանգ) մոտավորապես 60 կիլոմետր հարավարևելք ընկած շրջանում և շարժվում Է հյուսիսարևելյան ուղղությամբ՝ վայրկյանում 5,9 մետր արագությամբ:
Ինչպես հայտնել Է Poweroutage.us մասնագիտացված պորտալը, ԱՄՆ-ի Հարավային Կարոլինայի և Ջորջիայի նահանգների 220 հազարից ավելի բնակիչներ առանց Էլեկտրականության են մնացել «Դորիան» փոթորկի պատճառով։ Տեղի Էներգետիկական ընկերությունները սոցիալական ցանցերում հայտնել են, որ աշխատում են լուծել ստեղծված խնդիրը։
CNN-ն այսօր ՝ սեպտեմբերի 6-ին, նշում է, որ Բահամներում «Դորիան» փոթորկի հետևանքով զոհվածների թիվը հասել Է 30-ի։ Բահամների զբոսաշրջության և ավիացիայի նախարար Ջոյ Ջիբրիլուի խոսքով՝ անհետ կորածների թիվը կարող է հասնել հազարի: Դեռևս սեպտեմբերի 2-ին «Դորիան» փոթորիկը հասել Էր Բահամյան կղզիների հյուսիսային մաս: Դա ամենաուժեղ փոթորիկն է, որը երբևիցե մոլեգնել է Բահամներում: Ժամում մինչեւ 298 կիլոմետր արագությամբ քամիներն ու տեղատարափները ավերել կամ լրջորեն վնասել են Բահամյան արշիպելագի կղզիների 70 հազար բնակիչների տների գրեթե կեսը:
«Դորիանն» այժմ գտնվում Է Ուիլմինգթոն քաղաքից (Հյուսիսային Կարոլինա) մոտավորապես 64 կիլոմետր հեռավորության վրա և հյուսիսարևելյան ուղղությամբ ծովեզերքի երկայնքով շարժվում Է ժամում՝ 24 կիլոմետր արագությամբ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







