19 ամյա բրիտանացի տղայի ծնողները պատրաստ են Annals of Internal Medicine-ին պատմել իրենց երեխայի հիվանդության մասին։
Ըստ տղայի մոր խոսքերի՝ սկսած 7 տարեկանից տղան սնվել է բացառապես ֆասթֆուդով։ Դպրոցական տարիներին մայրը սկսել է կասկածել, երբ տղան հետ էր վերադառնում բացառապես ուտելիքը չկերած։ Մայրը սենդվիչներ և միրգ էր տալիս տղային, սակայն տղան նախընտրում էր արագ սննդի կետերից օգտվել, ուտել չիպսեր և այլ վնասական ուտելիքներ։
Արդեն 14 տարեկանում տղայի մոտ նկատվում են խնդիրներ և այժմ տղան բացառապես ոչ տեսնում է և ոչ էլ լսում։
Բժիշկներն այս դեպքի հետ կապված ասում են, որ ֆասթֆուդը չի կարող հանգեցնել նման խնդիրների համատարած բոլոր մարդկանց մոտ, եթե այն օգտագործեն չափավոր և միաժամանակ օգտագործեն վիտամիններով հարուստ ուտելիքներ։ Այս տղան բացարձակ ոչինչ չի կերել իր կյանքի ընթացքում բացի ֆասթֆուդից և նրա տեսողական և լսողական օրգանները թուլացել են վիտամինների պակասից՝ ի վերջո հանգեցնելով կուրության ու խլության։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







