Նեպալի իշխանությունները նոր կանոններ են մշակում Էվերեստ բարձրանալ ցանկացողների համար։
Այս որոշումը Նեպալի իշխանությունները կայացրել են բավականին անհաջող դեպքերից հետո, որոնք տեղի են ունեցել լեռնագնացությունների ընթացքում։ Գրանցվել էին մի շարք մահվան դեպքեր և կար մեղադրանք Նեպալի իշխանությունների նկատմամբ, որ թույլ են տալիս բարձրանալ ավելի շատ մարդկանց, քան սահմանված է։
Հիմնական բարձրությունը, որ կարելի կլինի հաղթահարել, կսահմանվի 6500 մետրը։
Այն մարդիկ, ովքեր կցանկանան բարձրանալ մինչև գագաթ, պետք է հատուկ վարժություններ սովորեն, դասընթացների մասնակցեն և բարձրանան միայն փորձառու մարդու ուղեկցությամբ։
Այն մարդիկ, ովքեր ցանկանում են բարձրանալ լեռը, պետք է վճարեն 11 հազար դոլար։ Իշխանությունները մտադիր են սահմանաչափը բարձրացնել մինչև 35 հազար դոլարի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







