Ճապոնիայում մոլեգնում է «Ֆակսայ» թայֆունը: Թայֆունի հետևանքով 930 հզ բնակիչ մնացել է առանց էլեկտրականության :
РИА Новости-ի փոխանցմամբ, Ճապոնիայի էլեկտրաէներգիայի գլխավոր ընկերությունը հայտնում է, որ թայֆունի հետևանքով շուրջ 930 հզ բնակիչներ մնացել են առանց էլեկտրաէներգիայի։
Ճապոնիայում հայտարարվել է արտակարգ դրություն։ Մի շարք թռիչքներ չեղարկվել են, ինչպես նաև դպրոցներում դադարեցվել են դասերը։ NHK հեռուստաընկերության փոխանցմամբ, թայֆունի հետևանքով արմատախիլ են եղել ծառեր, կոտրվել են ապակիներ։ Նույն ՀԸ հայտնմամբ, թայֆունը սլացել է ժամում 216 կմ ժամ արագությամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







