Մերիլենդի համալսարանի գիտնականները նշում են, որ Մարսի այժմյան տեսքն ապացուցում է, որ նրա վրա եղել է կյանք։ Մթնոլորտային շերտի առկայության պայմաններում եղել է կյանքի համար նորմալ ջերմաստիճան և Մարսի վրա հոսել են գետեր։
Սակայն, հստակ թվագրել այդ ամենը հնարավոր չէ։ Պարզ չէ, թե կյանքը երբ է գոյություն ունեցել Մարսի վրա։
Սակայն, որոշակի պատկերացում կազմելու համար, թե ինչպիսին էր կյանքը Մարսի վրա, հարկավոր է ուսումնասիրել թթվածնի իզոտոպերը։ Ավելի թեթև իզոտոպերը պայմանավորում են մթնոլորտի արագ բարձրացումը, հենց դա է պատճառը, որ երկիր մոլորակի մթնոլորտային շերտում իզոտոպերը հնարավորինս ծանր են։
Մարսի մթնոլորտային ծածկույթում մեծ մասամբ հայտնաբերվել է ածխաթթու գազ և քիչ քանակությամբ թեթև իզոտոպեր։ Գիտնականներին դեռևս երկար ժամանակ է հարկավոր ուսումնասիրություններ իրականացնել, որպեսզի հասկանան, թե ինչպիսի մթնոլորտային շերտ է եղել Մարսում միլիարդավոր տարիներ առաջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







