Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հնագիտության ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Մակարովը հայտնում է,որ Կրեմլում արված հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերվել են սպասքի մնացորդներ, որոնք թվագրվում են մեզնից մոտավորապես 2000 տարի առաջ և պատկանում են երկաթի դարաշրջանի մարդկանց։
Այս պեղումները անչափ կարևոր մշակութային նշանակություն ունեն։ Մակարովը շեշտել է, որ հայտնաբերված ցանկացած բրածո մեծ նշանակություն ունի, որովհետև համարվում է նախասլավոնական շրջանի գտածո։ Այս վայրում պեղումները շարունակվում են և բացառված չէ, որ նոր հետաքրքիր բացահայտումներ կլինեն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







