Variety-ն հաղորդում է, որ Սթիվեն Քինգի դեռևս նոր հրատարակված «Ինստիտուտ» վեպի հիման վրա արդեն նկարահանվում է սերիալ։
Վեպի հերոսը 12-ամյա մի տղա է, ով որբանում է և ում տանում են մի «Ինստիտուտ», որտեղ հատուկ ունակությունների տեր երեխաների վրա կատարվում են փորձարկումներ։ Խոսքը, օրինակ, տելեպատիայի մասին է, այսինքն հեռազգացողությանը, երբ հեռավորության վրա մարդը կարողանում է կառավարել առարկաները։ Տղան փորձում է փախչել այդ «Ինստիտուտից»։
Ֆիլմի գլխավոր սցենարիստը և պրոդյուսերը Դեյվիդ Քելլին է, սակայն ֆիլմի պրեմիերայի հետ կապված մանրամասները դեռևս հայտնի չեն։ Միայն պարզ է, որ ֆիլմի էկրանավորման իրավունքը գնել է Spyglass ընկերությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







