Ռուսաստանի հարավային քաղաք Մագասում տեղադրվելու են նախադեպը չունեցող ստորգետնյա աղբարկղեր, որոնք առհասարակ հայտնագործություն են համաշխարհային մասշտաբով։
Մագասի քաղաքապետն իր ինստագրամյան էջում գրել է, որ սրանք սուպերինովացիոն աղբարկղեր են։ Այդ աղբարկղերը լինելու են գետնի տակ, վերևում է լինելու միայն սենսորային էկրանը, որն աշխատում է արևային էներգիայով և, երբ մարդը մոտենա աղբամանին, այն ավտոմատ կբացվի և կարելի է աղբը նետել։ Ստորգետնյա հատվածում տեղադրված են կոմպրեսորներ, էլեկտրոնային կշեռք և մի շարք այլ սարքեր, որոնք արագ կմաքրեն աղբը՝ համապատասախան քանակը լրանալուց հետո։
Նշենք, որ դեռևս 2018 թվականին Մագասը ներառվել է Ռուսաստանի այն 18 քաղաքների շարքում, որտեղ նախատեսվում է իրականացնել պիլոտային ծրագրեր և վերածել դրան «խելացի քաղաքների»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







