Այս շաբաթ ՝ սեպտեմբերի 14-ին, Շտուտգարտում (Գերմանիա) տեղի է ունեցել նորագույն օդային տաքսու առաջին ցուցադրական թռիչքը, հաղորդում Է Deutsche Welle-ն՝ հղում անելով Volocopter արտադրող ընկերության տեխնիկական տնօրեն Բելենսի Twitter-ին:
Նշվում է, որ առաջին անգամ օդային տաքսիները փորձարկվել են խոշոր քաղաքի պայմաններում։ Օդային տաքսու փորձնական թռիչքը տևել է մոտ չորս րոպե և անցել է Mercedes-Benz թանգարանի շենքի մոտ: Հետաքրքիր է, որ թեստավորման ժամանակ Volocopter-տաքսիի խցիկում օդաչու և ուղևորներ չեն եղել, իսկ օդային տաքսիների կառավարումը վարվում էր գետնից: Հետագայում նախատեսվում է, որ թռչող այս տաքսիները կկառավարվեն ինքնավար ռեժիմով։
Սակայն որպեսզի նման քաշքշուկները կարողանան ուղևորներ տեղափոխել, անհրաժեշտ է ստանալ համապատասխան թույլտվություններ, ինչը, Volocopter ընկերության ղեկավարի խոսքով, հնարավոր կլինի իրականացնել մոտավորապես երկու-երեք տարի հետո: Daimler ավտոկոնցեռնի վարչության նախագահը նշում Է, որ նման օդային տաքսիները կարող են խցանումների խնդրի հիանալի լուծում դառնալ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







