Ինչպես հայտնում է РИА “Новости”-ին, ԱՄՆ արևելյան ափերում Ումբերտո անունով ցիկլոնը վերածվել է փոթորկի։
Հայտնի է, որ փոթորիկն այժմ գտնվում է Ֆլորիդա նահանգից 320 կմ հեռավորության վրա և 1,7 կմ/ժամ արագությամբ շարժվում է դեպի Բերմուդյան կղզիներ։
Օրեր առաջ ԱՄՆ-ում մոլեգնել էր Դորիան փոթորիկը, որը հասավ մինչև Բահամյան կղզիներ և մեծ ավերածությունների պատճառ դարձավ։ Նշենք, որ մինչ օրս 2500 մարդ այդ փոթորկի պատճառով համարվում է անհետ կորած։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







