ԱՄՆ-ն կարող է նպաստել Ուկրաինայում հակամարտության կարգավորմանը ։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Դևիդ Հեյլի հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ինչ վերաբերում է Եվրոպայի և հատկապես Արևելյան Եվրոպայի, մասնավորապես՝ Ուկրաինայի խնդիրներին, ես համոզված եմ, որ այսօր առանց ԱՄՆ — ի միջամտության այդ հակամարտությունը չի կարգավորվի։Մենք պետք է հասկանանք, թե ինչ է տեղի ունենում:ԱՄՆ-ն կարող էր նպաստել այդ հակամարտության կարգավորմանը»,- նշել է Լուկաշենկոն։
Ըստ Լուկաշենկոյի՝ դա դիվանագիտության այբուբենն է, եթե բանակցողների մոտ ինչ-որ բան չի ստացվում, ապա պետք է նոր ուժեր ներգրավել:
«Նոր գաղափարներ պետք է ի հայտ գան», ասել է Լուկաշենկոն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







