Այս տարի լրացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդի 93 ամյակը։ Թագուհին միակն է մնացած թագուհիների շարքում ոչ միայն իր երկարակեցությամբ, այլև պաշտոնավարման ընթացքի տևողությամբ։
Էլիզաբեթ Երկրորդը սնվում է օրական 4 անգամ և քիչ քանակությամբ։ Քեմբրիջի համալսարանի գիտնականները նշում են, որ նմանատիպ սննդակարգը թույլ է տալիս չունենալ առհասարակ սովի զգացում և օրական ստացող կալորիաների քանակը նվազեցնում է առնվազն 25 %-ով։
Թագուհու ճաշացանկը և նախընտրությունները բավականին հետաքրքիր են։ Թագուհին սիրում է շոկոլադե բիսկվիտ և առհասարակ քաղցրեղենից նախընտրում է միայն դա։ Թագուհին նաև շատ է սիրում ելակ։
Ձկնեղենը թագուհու գրեթե ամենօրյա ճաշացանկում է։ Թագուհին չի սիրում բրինձ, կարտոֆիլ և մակարոնեղեն։
Թագուհին սիրում է սթեյք,սակայն այն պետք է լինի շատ լավ եփված։ Յուրահատկություններից մեկն էլ այն է, որ թագուհին ուտելիս չի շտապում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







