GQ պարբերականին տված իր հարցազրույցում, Բրեդ Փիթը պատմել է կրոնի և կյանքի հանդեպ իր ունեցած հայացքների մասին։ Դերասանն ասել է, որ, մեծանալով խիստ քրիստոնեական ընտանիքում, միշտ մոտ է եղել հոգևոր արժեքներին և գնահատել է դրանք, թեպետ կրոնի հանդեպ ունի տարբեր մոտեցումներ։
Խոսելով կրոնի հանդեպ տարբեր ժամանակերում ունեցած իր հայացքների մասին՝ Փիթն ասել է, որ ընտանիքի հետ ապրելիս ինքը հավատացել է Աստծուն և հետևել քրիստոնեական ավանդույթներին, սակայն, երբ արդեն տեղափոխվել է մենակ ապրելու, սկսել է չհավատալ Աստծուն, որից հետո, ընկնելով փնտրտուքների մեջ, իրեն համարել է ագնոստիկ։
Դերասանն ասում է, որ այժմ կրկին հավատում է Աստծուն և գտնում, որ հավատը թույլ է տալիս ինքդ քո ներսում կանգնել ինքդ քո առաջ։ Բրեդ Փիթը շեշտում է, որ մարդիկ կապված են միմյանց հետ և հենց հավատն է, որ կապում է նրանց։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







