ԱՄՆ-ն առաջին անգամ բողոք է ներկայացրել Հարավային Կորեայի հետ նոր առևտրային համաձայնագրի շրջանակներում՝ ապօրինի ձկնորսության թեմայով. այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի առևտրային ներկայացուցչությունը:
Այս հայտարարությունը հաջորդել է Կոնգրեսին ԱՄՆ-ի ծովային ձկնորսության ազգային ծառայության կողմից հանձնված զեկույցին, որտեղ ներկայացված են եղել անօրինական, ոչ փաստաթղթավորված և չկարգավորվող ձկնորսությամբ զբաղվող երկրների ցանկը:
Առևտրային ներկայացուցչությունը նշել է, որ այդ երկրների ցուցակում հայտնվել է նաև Հարավային Կորեան՝ «արհեստագործական գործունեություն իրականացնելուց նավերի զսպման համար բավարար պատժամիջոցներ կիրառելու անկարողության համար», որը խախտում է Անտարկտիկայում կենդանի ծովային ռեսուրսների պահպանման մասին կոնվենցիայի դրույթները:
Հիշեցնենք, որ Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի միջև ազատ առևտրի մասին նոր համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2019 թվականի սկզբին: Այն կոչված է ակտիվացնել երկու երկրների միջև առևտրային և ներդրումային կապերը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







