Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, մեկնաբանելով ԱՄՆ-ի ծրագրերը Մերձավոր Արևելքում լրացուցիչ զորակազմ տեղակայելու մասին, քննադատել է ամերիկյան նման նախաձեռնությունը։
Զարիֆը նաև չի բացառել Մերձավոր Արևելքում ռազմական հակամարտության հավանականությունը՝ պայմանավորելով այն ԱՄՆ-ի կողմից վարվող քաղաքականությամբ։
Հիշեցնենք, որ ուրբաթ օրը ԱՄՆ-ը հայտարարել էր, որ զորքեր և հակահրթիռային պաշտպանության միջոցներ կուղարկի Մերձավոր Արևելք՝ ի պատասխան Սաուդյան Արաբիայի նավթային համալիրների վրա տեղի ունեցած հարձակման, ինչում ԱՄՆ-ը պաշտոնապես մեղադրել էր Իրանի իշխանություններին։ Այս մասին հայտնում է CBS-ը։
Ավելի վաղ ԱՄՆ-ի իշխանությունները սահմանափակել էին Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի տեղաշարժի իրավունքը Նյու Յորքում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







