Իրանը երկրում կայացած ռազմական շքերթի ընթացքում աշխարհին ներկայացրեց նոր մարտագլխիկով բալիստիկ հրթիռ, որը ստացել է «Խորեմշահր» անվանումը։ Այս մասին հայտնում է «Ֆարս» լրատվական գործակալությունը։
Աղբյուրի տվյալներով՝ հրթիռի հեռահարությունը գնահատվում է 2 հազար կիլոմետր, այն ի զորու է կրել մինչև 1.8 հազար կիլոգրամ քաշով մարտագլխիկ: Շքերթում ներկայացվել է նաև նոր հրթիռային մարտագլխիկ, որը կոչվում է «Խորեմշահր-2»:
Նշենք, որ Թեհրանում անցկացվող զորահանդեսի ժամանակ ցուցադրության էին դրված իրանական ռազմական տեխնիկայի ժամանակակից նմուշներ՝ ներառյալ Խաելի ինքնագնաց հրետանային զենքը և «Բավար-373» զենիթահրթիռային համակարգը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







