Չինաստանն այսօր Շանհայում ծով է իջեցրել իր առաջին ունիվերսալ դեսանտային նավը։ Այս մասին ասված է Չինաստանի պաշտպանության նախարարության հայտարարությանմեջ։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ սա առաջին ունիվերսալ դեսանտային նավն է, որը մշակվել է Չինաստանում և նավը ծովային դեսանտային գործողությունների անցկացման և այլ խնդիրների կատարման զգալի հնարավորություններ ունի:Հետագայում կկատարվեն սարքավորումների տեղադրման, խարիսխ դնելու, ինչպես նաև նավի ընթացային փորձարկումները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







