ԱՄՆ-ն համաձայնություն է տվել Լեհաստանին հինգերորդ սերնդի F-35 կործանիչ-ռմբակոծիչներ վաճառելուն: Այս մասին Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը գրառումէ կատարել իր Թվիթերյան էջում։
«ԱՄՆ Կոնգրեսը համաձայնություն է հայտնել Լեհաստանին 32 Ժամանակակից F-35 ինքնաթիռներ վաճառելուն։ Սա պայմանագրի կնքումից առաջ վերջին քայլերից մեկն է, բայց դա մեր աշխատանքի վերջը չէ»,-գրել է Բլաշչակը։
Պայմանագրի արժեքը 6,5 մլրդ դոլար է, սակայն Լեհաստանի իշխանությունները հայտարարել են, որ դա մեկնարկային գինն է և մտադիր են բանակցությունների ընթացքում հասնել դրա նվազման:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







