Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ, Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Նենսի Փելոսին խորհրդարանականներին հայտարարել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի ընթացակարգի մեկնարկի մասին: Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի վեց կոմիտեներ սկսում են հետաքննել ամերիկյան առաջնորդի գործունեությունը:
Հիշեցնենք, որ Դեմոկրատական կուսակցությունում պետության ղեկավարի հնարավոր հրաժարականի համար հիմք են համարում Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցը, որի ընթացքում ԱՄՆ-ի ղեկավարն իբր պահանջել է իր զրուցակիցից հետաքննություն նախաձեռնել ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Ջո Բայդեն Հանթերի որդու նկատմամբ:
«Պարոն Թրամփի նման գործողությունները վկայում են, որ նա դավաճանել է նախագահի պաշտոնը, ԱՄՆ ազգային անվտանգությունը եւ ամերիկյան ընտրությունների ամբողջականությունը», — ընդգծել է Փելոսին:
Մեկնաբանելով Կոնգրեսում ձեռնարկված այս գործընթացը՝ նախագահ Դոնալդ Թրամփը ընգծել է, որ այդ գործընթացը չի նշանակում նախագահի պարտադիր հրաժարական։
Նա վստահեցրել է, որ այդ քաղաքական աղմուկը միայն հօգուտ իրեն կծառայի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







