Սիրիայի ԱԳՆ-ն պահանջում է երկրից դուրս բերել բոլոր անօրինական օտարերկրյա զորամիավորումները։
«ԱՄՆ-ն և Թուրքիան պահպանում են Սիրիայի հյուսիսում անօրինական ռազմական ներկայությունը ։ Նրանք հասել են այնպիսի հանդգնության, ինչպիսին են բանակցությունների անցկացումը և Սիրիայի հյուսիսում այսպես կոչված անվտանգության գոտու ստեղծումը», — ասել է նա ՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում:
Նրա խոսքով ՝ նման պահվածքը միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության խախտում է։
Ինչպես նշել է նախարարը, եթե օտարերկրյա զորքերը չլքեն Սիրիան, ապա Դամասկոսն իրեն իրավունք է վերապահում «ցանկացած հակազդեցության նախաձեռնում» ՝ միջազգային իրավունքին տարրին համապատասխան:
Նշենք, որ անօրինական ռազմական ներկայություն ասելով՝ նախարարը ընդգծում է այն հանգամանքը, որ վերոնշյալ երկու երկրները ռազմական ուժեր են կենտրոնացրել Սիրիայի տարածքում ինքնակամ՝ անկախ սիրիական իշխանությունների պաշտոնական թույտվության։
Ներկա պահին Սիրիայի տարածքում Սիրիայի կառավարության համաձայնությամ ռազմական ուժերի տեղակայման իրավունք ունեն Իրանը և Ռուսաստանը։
Իսկ ինչ վերաբերում է անվտանգության գոտու ստեղծմանը, ապա Թուրքիան և ԱՄՆ-ն դեռ օգոստոս ամսից հայտարարել էն Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտու շուրջ բանակցությունների մասին․ այս գոտու ստեղծման նպատակն է սահմանազատել և Թուրքիայի վերահսկողությամբ գոտի ստեղծել, որը զերծ կպահի Թուրքիայի սահմանները քրդական ռազմականացված խմբերի վտանգից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







