«Հանուն Վենեսուելայի և Իրանի բռնապետական վարչակարգերի կողմից եկող կոռուպցիայի դեմ պայքարի ես ստորագրել եմ հրամանագիր, որն արգելում է այս երկրների բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց ընտանիքների մուտքն ԱՄՆ»,- նախօրեին հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը։
ԱՄՆ –ի նախագահի ստորագրած հրամանագրի համաձայն՝ մուտքը ԱՄՆ արգելվում է Վենեսուելայի իշխանությունների այն ներկայացուցիչների, որոնք պաշտպանում են օրինական ընտրված նախագահ Նիկոլաս Մադուրոյին:
Այս արգելքը չի տարածվում այն պաշտոնյաների վրա, որոնք, ըստ նախագահի, «ձգտում են օգնել, որ Վենեսուելան կրկին արդյունավետ և ժողովրդավարական երկիր դառնա. այլ կերպ ասած, որոնք նախագահ Մադուրոյի համախոհները չեն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







