ՉԺՀ-ում մշակվում է նոր սերնդի տիեզերանավը, որը նախատեսված է դեպի Լուսին և հեռավոր տիեզերք օդաչուավոր թռիչքների համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նոր տիեզերանավը, որը դեռ չի ստացել պաշտոնական անվանումը, բաղկացած կլինի երկու հատվածներից ՝ անձնակազմի համար նոր օգտագործման մոդուլ և էներգետիկ մոդուլ: Նավի երկարությունը հասնում է 9 մետրի, իսկ քաշը՝ 20 տոննայի: Տիեզերանավը կարող է տեղավորել վեց հոգանոց անձնակազմ։ Նոր տիեզերանավը, ինչպես սպասվում է, առաջին թռիչքը կիրականացնի անօդաչու ռեժիմով 2020 թվականի առաջին կեսին:
Նշենք, որ Չինաստանն այժմ ունի «Շենչժոու» (Shenzhou) տիեզերանավը, որը կարող է անձնակազմի երեք անդամներին հասցնել տիեզերք, սակայն, այդ տիեզերանավը ի վիճակի չէ ապահովել անձնակազմի պաշտպանությունը ռադիացիայից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







