Իրաքում երեք օրվա բողոքի ցույցերի ընթացքում զոհերի թիվը հասել է 65-ի։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել 44 զոհվածների մասին: Գործակալության տվյալներով ՝ հոկտեմբերի 5-ին Բաղդադում 190 մարդ է վիրավորվել։
Արմատական շիա իմամ Մոքթադա ալ-Սադրը կոչ է արել, որ խորհրդարանը դադարեցնի աշխատանքները, և անցկացվեն արտահերթ ընտրություններ միջազգային դիտորդների վերահսկողության ներքո:
Նշենք, որ հոկտեմբերի 1-ին Իրաքում սկսվել են հակակառավարական ելույթներ՝ ի նշան բողոքի աղքատության, գործազրկության և կոռուպցիայի դեմ: Բաղդադի և այլ քաղաքների փողոցներ դուրս եկած մարդիկ պահանջում էին կառավարության հրաժարականը, իսկ մի շարք վայրերում, ներառյալ մայրաքաղաքը, խաղաղ սկսված ցույցերը վերածվեցին զանգվածային անկարգությունների և ուժայինների հետ բախումների: Հոկտեմբերի 3-ի գիշերը Բաղդադում, ինչպես նաև Էն-Նասիրիա, Էլ-Հիլլա և էլ-Ամարա քաղաքներում, պարետային ժամ է սահմանվել։ Մարդկանց և տրանսպորտի տեղաշարժի սահմանափակման համանման միջոցներ են ձեռնարկվել նաև մի շարք քաղաքներում՝ գլխավորապես երկրի հարավում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







