Նռնակի պայթյունի հետևանքով առնվազն 14 մարդ է տուժել հոկտեմբերի 5-ին Հնդկաստանի Անանտնագ քաղաքում, որը գտնվում է Ջամուի և Քաշմիր միասնական տարածքում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ըստ նախնական տվյալների՝ պայթյունը տեղի է ունեցել կառավարական հաստատության մոտ։ Տուժածների թվում կա նաև ոստիկան։
Իրավապահ մարմինները պնդում են, որ պայթյունն իրականացրել են ահաբեկիչները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







