Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:54

Թուրքիան զորքեր է կենտրոնացնում Սիրիայի հետ սահմանին

Թուրքիան լրացուցիչ զորքեր ու տեխնիկա է կենտրոնացնում Սիրիայի հետ սահմանին։ Այս մասին հայտնում Է ՏԱՍՍ-ը ՝ վկայակոչելով Bloomberg գործակալությանը։

Զորքերի տեղակայման գործընթացը սկսվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արած հայտարարությունից հետո առ այն, որ Թուրքիան ավարտել է քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (ՍԴՀԿ) կոալիցիայի դեմ ռազմական գործողության նախապատրաստական աշխատանքները:

Թուրքական «Անադոլու» գործակալությունը նույնպես հայտնել է, որ Թուրքիայում շարունակվում է Սիրիայի սահմանին ռազմուժի տեղակայման գործընթացը։

Այս ենթատեքստում Սիրիայի Իդլիբ նահանգում սիրիական զինված ընդդիմության երկու խոշոր կազմավորումներ միավորվել են մեկ միասնական ռազմական կառույցի մեջ: Այս մասին հայտնել Է Al Hadath հեռուստաալիքը։

Հաղորդվում է, որ խմբավորումների միավորումը նպատակ ունի պայքարել «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման դեմ: Համաձայն հեռուստաալիքի տեղեկատվության ՝ թուրքամետ «Ազգային ազատագրման ճակատ» կոալիցիայի ջոկատները միացել են Սիրիայի ազատ բանակի (ՍԱԲ) գրոհայինների հետ:

ՏԱՍՍ-ը նշում է, որ նոր կառույցը ՝ Սիրիայի ազգային բանակը, ենթարկվելու է Թուրքիայի սահմանամերձ Գազիանթեփ քաղաքում տեղակայված «ժամանակավոր կառավարությանը»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+