Երկուշաբթի՝ հոկտեմբերի 7-ին, Ճապոնիայի ափերին միմյանց են բախվել ճապոնական ձկնորսական տեսչական և հյուսիսկորեական նավերը: Այս մասին փոխանցում է Ռիա Նովոստի-ն:
Բախման հետևանքով հյուսիսկորեական ձկնորսական նավը խորտակվել է, ինչ արդյունքում 20 մարդ հայտնվել է ծովում:
Ճապոնիայի ափային անվտանգության ուժերը պարեկային նավ են ուղարկել դեպքի վայր:
Ներկայումս Ճապոնիան և Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունը չունեն դիվանագիտական հարաբերություններ: Երկու պետությունների միջև հարաբերությունները շարունակում են մնալ լարված և պարբերաբար ունենում թշնամական դրսևորումներ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







