ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթթերյան էջում գրառում է կատարել Թուրքիայի վերաբերյալ: Նա մասնավորապես նշել է.
«Ինչպես ես նախկինում խստորեն պնդել եմ, ուղղակի հիշեցման կարգով ասում եմ, որ, եթե Թուրքիան անի որևէ բան, որը ես, իմ մեծ և անմրցելի իմաստությամբ, համարեմ սահմաններից դուրս՝ լիովին կոչնչացնեմ և կկործանեմ Թուրքիայի տնտեսությունը (ես դա նախկինում էլ եմ արել)։ Նրանք, Եվրոպան և մնացածը պետք է ուշադիր լինեն…»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







