«Սիրիայի դեմոկրատական ուժեր» զիված խմբավորման հրամանատարությունը շաբաթ օրը հերքել է թուրքական զորքերի և սիրիական ընդդիմության կազմավորումների կողմից Հասեքե նահանգի հյուսիսում գտնվող Ռաս Ուլ Այն քաղաքի գրավման մասին Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարությունը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով Al Hadath հեռուստաալիքին։
Հայտնենք, որ ավելի վաղ Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունը հայտարարություն էր տարածել , ըստ որի՝ Թուրքիայի զինված ուժերը Սիրիայում ընդդիմադիր համարվող «Սիրիական ազատ բանակի» աջակցությամբ գրավել են Ռաս Ուլ Այն քաղաքը։
«Եփրատից արևելք «խաղաղության աղբյուր» գործողության շրջանակներում իրականացվող հաջող մարտական գործողությունների արդյունքում վերահսկողություն է հաստատվել Ռաս Ուլ Այն քաղաքում», — ասված է Թուրքիայի ՊՆ հայտարարությանմեջ:
ՏԱՍՍ գործակալությունը գրում է, որ Ռաս Ուլ Այնը առանցքային այն բնակավայրերից մեկն է, որը թուրքական բանակը մտադիր էր զավթել ռազմական գործողությունների ընթացքում ։
Միևնույն ժամանակ սիրիական SANA գործակալությունը հաստատել է, որ թուրքական զորքերն ու նրանց դաշնակիցները ճեղքել են «Սիրիայի դեմոկրատական ուժերի» պաշտպանությունը ռազմաճակատի հյուսիսային հատվածում և մտել Ռաս Ուլ Այն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







