Սիրիայի Հասակա նահանգում Թուրքիայի կողմից ռազմական գործողությունների նախաձեռնման հետևանքով հումանիտար իրադրությունը վատթարացել է: «Ինտերֆաքսը» հայտնում է, որ այս մասին տեղեկացրել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Բակինը։
«Այսօրվա դրությամբ Կամիշլի և Հասակա քաղաքներում և հարակից բնակավայրերում կուտակվել է ավելի քան 100 հազար բնակիչ, որոնք լքել են ակտիվ մարտական գործողությունների շրջանները», — ասել է նա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







